Հայ | Eng | Рус
Հայաստանի առասպելներ
Աշտարակ Կաթը 2004 թվականից սկսել է արտադրել ջեմ և մուրաբա "Հայաստանի առասպելներ" անվան տակ: Հինավուրց հողի, կենարար արևով ջերմացած թարմ մրգերն ու  հատապտուղները պահպանել են իրենց անկրկնելի համը` թաքնվելով փոքր ապակե տարաների մեջ, որոնց գրավիչ պիտակը երկրի հնագույն առասպելների դուռն է: "Հայաստանի առասպելներ" մուրաբաները` վարդագույն դեղձ  ու  արևավառ ծիրան, հյութալի թուզ ու սալոր, մեղրահամ դդում ու սմբուկ, պատրաստվում են դարերից եկող հայկական ավանդական բաղադրատոմսերով:



Հայաստանի բիբլիական հողը  նվիրել է  իր պտուղներին ջերմությունն արևի, սառնությունը լեռնային վտակների և թարմությունը մաքուր օդի: Այդ բոլորը կգտնեք "Հայաստանի առասպելներում":