Աշտարակ Կաթ ընկերությունն անակնկալ է պատրաստել Ձեզ համար:
Դա մեր համեղ, հմայիչ և խիստ օգտակար Կովիկն է:
Ձեր և Ձեր երեխաների առողջությունը ավելի քան 15 տարի շարունակ եղել է Աշտարակ Կաթի ուշադրության կենտրոնում: Եվ այս անգամ մտահոգության առարկան դարձավ հայ բժիշկների կողմից 1000 դպրոցականների շրջանում իրականացված հետազոտությունը, որը բացահայտեց մեր երեխաների մոտ առկա ավելորդ քաշի տագնապահարույց խնդիրը: Իսկ որ այդ ավելորդ քաշը ժամանակի ընթացքում դառնում է մեր սրտի ամենամեծ թշնամին` փաստ է:
Այս է պատճառը, որ մենք մշակեցինք կաթնամթերքի նոր տեսակ, որը, պահպանելով 6000 ընտանիքներից մթերված ալպիական մարգագետինների անարատ կաթի բոլոր օգտակար բաղադրիչները, միևնույն ժամանակ ունի շատ կարևոր մի առանձնահատկություն: Դա ցածր յուղայնությունն է, որն անշուշտ, առողջության գրավականն է և կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից և անցանկալի գիրությունից:
Թող մեր Կովիկն այսուհետև չպակասի Ձեր սառնարաններից: