Ավելին…
Բայց սա դեռ ամենը չէ:
Հարկ է նշել, որ գոյություն ունեն կենդանի և ոչ կենդանի յոգուրտներ: Կենդանի յոգուրտները պարունակում են կենդանի յոգուրտային կուլտուրաներ, նրանց պիտանիության ժամկետը փոքր է` 10-30օր, և միայն այս պայմաններին բավարարող յոգուրտներն են օգտակար ձեր առողջությանը:
Ոչ կենդանի յոգուրտները յոգուրտ կոչվելու իրավունք չունեն, քանի որ նրանք ենթարկվում են ջերմամշակման և կորցնում օգտակար բակտերիաները: Նրանց վրա հաճախ գրվում է Յագուրտ, Յոգարտ, Յոգուրտային պրոդուկտ և այլն: Նրանք ուղղակի հանդիսանում քաղցր սնունդ և ոչ ավելին Ձեր օրգանիզմի համար:
Ուստի, սիրելի' սպառող, յոգուրտ գնելիս ուշադրություն դարձրեք նրանում նշված պահպանման ժամկետին, անվանմանն ու բաղադրությանը: