Յոգուրտը հայտնի է դեռևս հին Բաբելոնից:
Արևելքի բնակիչները այն անվանում էին “կաթիկ” կամ “գաթիկ”: Սիցիլիացիներն անվանում էին այն “մեկորադ”, իսկ եգիպտացիները` “լեբեն”:
Յոգուրտների մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել, իսկ համաձայն նրանցից մեկի` Աստված բացահայտել է յոգուրտի և նրա զարմանահրաշ հատկությունների գաղտնիքը Աբրահամին, ով դրա շնորհիվ ապրել է 175 տարի:
Իսկական յոգուրտը կենդանի կաթնաթթվային մանրէներ պարունակող մթերք է, որի պատրաստման հիմքը կաթն է և յոգուրտի մերանը: Կենդանի յոգուրտը մինչև պիտանիության ժամկետի ավարտը պարունակում է կենդանի յոգուրտային կուլտուրաներ, որոնք դրական ազդեցություն են ունենում Ձեր օրգանիզմի վրա` չեզոքացնելով բացասական բակտերիաների ազդեցությունը: Յոգուրտները հիանալի միջոց են դիսբակտերիոզի դեմ պայքարի համար: