Յո-Յո կաթնաշոռային պանրիկները համեղ և օգտակար սնունդ են ամբողջ ընտանիքի համար: նրանք հարուստ են կալցիումով, ֆոսֆորով, երկաթով, մագնեզիումով, հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:
Կալցիումը մարդուն անհրաժեշտ է ցանկացած տարիքում: Երեխաներին այն անհրաժեշտ է աճի համար, իսկ մեծերին` ոսկորներն ամրացնելու, բազմաթիվ հիվանդություններից խուսափելու, առողջ ատամներ և պայծառ ժպիտ ունենալու համար:
Աշտարակ կաթի ջնարակված պանրիկները կաթնաշոռի և շոկոլադի իդեալական համադրություն են:
Դրանք պատրաստվում են բնական անարատ կաթից, առանց կոնսերվանտների:
Շատերն են սիրում պանրիկների հաճելի, նուրբ համը: Աշտարակ կաթը ձեզ է ներկայացնում վանիլի, շոկոլադի, ելակի, դեղձի և խտացրած կաթի համերով պանրիկներ: