Մեր ընկերությունը
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հանդիսանում է ՀՀ կաթնամթերքի շուկայի առաջատարներից մեկը:
Ընկերության առաքելությունը բնակչությանը որակյալ սննդամթերքով ապահովելն է: Նպաստելով առողջ սերնդի ձևավորմանը` «Աշտարակ-Կաթ» ընկերությունը նախ և առաջ օգտագործում է Հայաստանի գյուղացու կողմից ստեղծված արժեքավոր հայրենական հումքը:
Իր հիմնադրման օրվանից ի վեր «Աշտարակ-Կաթ» ընկերությունը մշտապես աչքի է ընկել արտադրանքի բարձր որակով:
Ընկերությունն իր 17-ամյա գործունեության ընթացքում, մշտապես ուսումնասիրելով միջազգային շուկան, հանդես է եկել նորույթներով ու իր սպառողին առաջարկել ժամանակակից բոլոր պահանջմունքները բավարարող կաթնամթերք: