«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. օգոստոսին, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի բազայի վրա: 1995թ. ընկերությունն ունեցել է 15 աշխատակից: Սկզբնական շրջանում արտադրել է միայն թթվասեր, իսկ հետագայում նաև կաթ, մածուն և 8 տեսակ պաղպաղակ: Արտադրանքի հիմքում ի սկզբանե օգտագործվել և այժմ էլ օգտագործվում է միայն անարատ կաթը: Տարեցտարի զարգանալով`1998թ.-ից ընկերությունն ուներ արդեն 100 աշխատակից, ձեռք էր բերել 4 պաղպաղակի և նույնքան էլ կաթնամթերքի բաշխման համար մեքենաներ, արտադրում էր պաղպաղակի 30 և կաթնամթերքի 7 տեսակ: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը 2000թ. սեփականաշնորհում է Երևանի քաղաքային կաթի գործարանը: 2001թ. հանրապետության հեռավոր Լոռու, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում հիմնում է կաթի մթերման կետեր: 2001թ.-ից ընկերությունը սկսում է չոր կաթի արտադրությունը: Վերջինս մի գործընթաց է, որի արդյունքում նորագույն գերմանական սարքավորումների միջոցով կաթը բարձր ջերմաստիճանի տակ խտացվում և ջրազրկվում է: Այն լիարժեք սնունդ է և պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերն օրգանիզմի նորմալ զարգացման համար: 2004թ. սկսում է շահագործել Ճամբարակի պանրի գործարանը: Մինչև 2008թ. ընկերությունը բացում է կաթի մթերման նոր կետեր և մթերման կենտրոններ Հայաստանի հեռավոր մարզերում, բարձրադիր գոտիներում: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից, արտադրում է կաթնամթերքի 15 և պաղպաղակի 30 տեսակ` իրենց ենթատեսակներով: Ընկերության ողջ արտադրանքը երաշխավորվում է Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից, որի լոգոտիպը կարելի է տեսնել «Աշտարակ-Կաթի» արտադրատեսականու պիտակների վրա: «Աշտարակ-Կաթը» սպառողների շրջանում մեծ ճանաչում ունի պաղպաղակի արտադրությամբ: 1995թ. ընկերությունը շուկա մտավ պաղպաղակի 5 տեսակով, իսկ այժմ այն ունի շուրջ 50 համային տեսակներ:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր արտադրանքի բարձր որակի համար ՀՀ Կառավարության կողմից արժանացել է «Որակի նշան» մրցանակի նախ 1998թ., իսկ հետո` 2004 թ.:
2008թ. հունվարին ընկերությունը ստացել է ISO Որակի Կառավարման Համակարգի սերտիֆիկատ:
2011թ. Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից ընկերության «Կովիկ» ապրանքանիշը՝ լինելով ոչ միայն սննդարար ու առողջ, այլ նաև զերծ վնասակար բաղադրիչներից, ստացել է «Առողջ սիրտ» պատվավոր մակնշումը կրելու իրավունք: