Հայ | Eng | Рус
Իրականացվող ծրագրեր
Աշտարակ Կաթը, համարելով իրեն մեր հասարակության անբաժանելի մասնիկը և լինելով կորպորատիվ քաղաքացի` հոգում է հասարակության մասին,   իրականացնելով  հետևյալ բարեգործական ծրագրերը`

• Բարեգործական աջակցություն է ցուցաբերում մանկապարտեզներին, դպրոցներին, մանկատներին, անապահով ընտանիքներին, վետերաններին, հաշմանդամներին:
• Ընկերության կողմից հատուկ ուշադրություն է ցուցաբերվում ՀՀ արվեստի բնագավառի նշանավոր մարդկանց ծննդյան տարեդարձներին, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող դեսպանությունների անկախության և նշանակալից օրերին:
• 2006թ-ից համագործակցում է Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) հետ` ֆինանսավորելով բժշկական այցերը Հայաստանի հեռավոր մարզեր և գյուղեր: Այդ համագործակցության արդյունքում տեղի բնակիչները հնարավորություն են ստանում անվճար ախտորոշման և բուժման, իսկ տեղի հիվանդանոցների բժիշկների համար կազմակերպվում են սեմինարներ, որը կրում է ինչպես ուսուցողական, այնպես էլ փորձի փոխանակման բնույթ:
• Աջակցություն "Ակցիա սովի դեմ" կազմակերպության միջոցով Սյունիքի մարզի Սիսիսանի տարածքի Լոր, Դարբաս, Շենաթաղ, Գետաթաղ գյուղերում անասնաբուժական կետերի հիմնման ծրագրի իրականացմանը:
• Աջակցություն DAI-ի միջոցով Շիրակի մարզի Աշոցքի տարածքի Սիզավետ, Մ.Սեպասար, Բավրա, Թավշուտ գյուղերում անասնաբուժական կետերի հիմնական ծրագրի իրականացմանը:
• 2006թ բնակլիմայական անբարենպաստ պայմանների արդյունքում խիստ աննպաստ վիճակում հայտնված ֆերմերային տնտեսություններին  անասնակերի ձեռք բերման նպատակով, ֆինանսական աջակցության ցուցաբերում, ապրանքային կանխավճարի ձևով գարու տրամադրում (մշտական):
• Տաշիրի տարածքի Պրիվոլնոյեի համայնքի գազաֆիկացման ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն
• Սյունիքի մարզի, Ծղուկի համայնքի խմելաջրի ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն
• Տեխնիկական աջակցության Ճամբարակի տարածքի Շորժայի համայնքի գազաֆիկացման ծրագրին
• Կաթի մթերման շուկայում ընգրկված 14 համայնքների դպրոցներում առաջին դասարանցիներին և շրջանավարտներին նվերների հանձնում:
• Կաթի մթերման շուկայում ընդգրկված 10 համայնքների դպրոցների 1-8 դասարանների աշակերտների համար էքսկուրսիաների կազմակերպում
• Կաթի մթերման շուկայում ընդգրկված 5 համայնքների դպրոցների  աշակերտներին ամանորյա նվերների հանձնում
• Սիզավետի համայնք մտնող ճանապարհի վերանորոգում
• Ֆերմերային տնտեսություններին մատչելի գներով պարարտանյութի, հակավորման թելի և այլ անհրաժեշտ ապրանքների տրամադրում
• Համագործակցություն “Հայ Օգնության Ֆոնդ” բարեգործական կազմակերպության հետ:
• Սոցիալական կորպորատիվ ծրագրերի մշակում և իրականացում: