Կորպորատիվ պատասխանատվություն
Հաջողակ և շահութաբեր բիզնես ստեղծելը և կորպորատիվ պատասխանատվությունը քաղաքացիների նկատմամբ` նպատակներ են, որոնք միմյանց չեն բացառում:
Այդ նպատակներն ընկած են Աշտարակ Կաթ ընկերության ռազմավարության հիմքում: Ընկերությունը գիտակցում է իր ազդեցությունն ու նշանակությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում և ընդունում իր պարտականությունները հասարակության նկատմամբ:
Սոցիալապես պատասխանատու լինելը ընկերության և նրա յուրաքանչյուր աշխատակցի կամավոր և ազատ ներդրումն է Հայաստանի կայուն զարգացման գործում:
Աշտարակ Կաթը, իրեն համարելով մեր հասարակության մի մասնիկը, պատասխանատվություն է կրում նրա առջև և այդ պատասխանատվության հիմքում դնում իր առաքելությունը:
Աշտարակ Կաթը`
• Ապահովում է բնակչությանը որակյալ սննդամթերքով` նախևառաջ օգտագործելով Հայաստանի գյուղացու կողմից ստեղծված արժեքավոր հայրենական հումքը:
• Մասնակցում է առողջ սերնդի ձևավորմանը` արտադրության մեջ բացառապես օգտագործելով ալպիական մարգագետիններում սնվող կովերից ստացվող անարատ սարի կաթը:
• Համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ` ապահովելով նրանց կայուն եկամտով:
• Մասնակցում և օժանդակում է պետության սոցիալ-տնտեսական գործունեությանը, ֆերմերային տնտեսությունների զարգացման ու կայացման գործին:
• Նպաստում է երկրի հզորացմանը, բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի գործնական, մարդկային հարաբերությունների հիմքում դրված լինի ազնվությունը, փոխադարձ վստահությունը, հարգանքը, փոխշահավետությունը և հավասար հնարավորությունները:
• Իրականացնում է բարեգործական միջոցառումներ: