Հայ | Eng | Рус
Որակի գրավականը
Աշտարակ Կաթի արտադրանքի առավելություններն են`
• Հումքը,   որը ձեռք է բերվում  էկոլոգիապես մաքուր, բազմազան  խոտ ու ծաղկունքով հարուստ 2000մ ծմբ.  գտնվող մարգահովիտներից:
• Հումքի նկատմամբ խիստ վերահսկողությունը` սկսած մթերման կետերում կատարվող անալիզներից, մինչև մայր գործարանում կատարվող միկրոբիոլոգիական անալիզներ:
• Մթերման կետերի տեխնիկական հագեցվածությունը, որի միջոցով նոր կթած կաթը մինչև 2 ժամը սառեցվում է, ինչը բացառում է մանրէների զարգացումը:
• Կաթը գործարան տեղափոխելու համար անհրաժեշտ մասնագիտացված մեքենաների առկայությունը, ինչն ապահովում է կաթի թարմությունն ու բոլոր օգտակար հատկանիշները:
• Սանիտարահիգիենիկ ամենախիստ պահանջներին բավարարող արտադրությունը:
• Պատրաստի արտադրանքի որակի ամենօրյա հսկողությունը հենց գործարանում:
• Հերմետիկ փաթեթավորումը` որը հնարավորություն է տալիս պահպանել մթերքի բարձր որակը, մաքրությունը, թարմությունն ու անվտանգությունը:
• Պիտակների վրա անպայման նշվում է ինչպես արտադրման այնպես էլ պիտանիության ժամկետները` օր/ամիս, ինչը իրականացվում է սպառողին կաթնամթերքի մասին առավել լիարժեք տեղեկատվություն տալու նպատակով և թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս և ընտրել թարմ և անվտանգ մթերքներ:
• Պատրաստի կաթնամթերքը սպառողին հասցնելու համար անհրաժեշտ մասնագիտացված ավտոմեքենաների առկայությունը, որոնք անհրաժեշտ են կաթնամթերքի բարձր որակի և թարմության պահպանման համար:

Աշտարակ Կաթ ընկերությունն իր արտադրանքի բարձր որակի համար ՀՀ Կառավարության կողմից արժանացել է Որակի նշան մրցանակին նախ 1998, իսկ հետո 2004թթ-ին:
2008թ հունվարին ընկերությունը ստացել է ISO Որակի կառավարման համակարգի սերտիֆիկատ: