logo
Հայ | Eng | Рус
Հաճախ տրվող հարցեր
 Արտադրանք
Ի՞նչ է պաստերացումը
Ի՞նչ է յոգուրտը
Որքա՞ն պետք է լինի իսկական յոգուրտի պահպանման ժամկետը
Ի՞նչ օգտակար նյութեր է պարունակում կաթը



1.  Ի՞նչ է պաստերացումը
Պաստերացում տերմինը կապված է Լուիս Պաստյուրի անվան հետ, ով հայտնաբերեց,  որ գինու մեջ առկա վնասակար բակտերիաները կարող են վերացվել` տաքացնելով այն եռման մակարդակից  ցածր ջերմաստիճանի:  Այդ գործընթացը հետագայում սկսեց կիրառվել կաթի նկատմամբ, իսկ այժմ այն հանդիսանում է կաթի վերամշակման ամենակարևոր գործընթացներից  մեկը: 

Պաստերացումը  մի գործընթաց  է, որի ժամանակ կաթը տաքացվում է մինչև որոշակի բարձր ջերմաստիճանի, որի  հետևանքով  վնասակար բոլոր բակտերիաները ոչնչանում են: Այս գործընթացը պարտադիր է  կաթի անվտանգությունն ապահովելու համար: Պաստերացումը  շատ քիչ ազդեցություն է գործում կաթի սննդային արժեքի վրա , այն  օգտակար է  առողջությանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պաստերացումը  որևէ  ազդեցություն չի ունենում կաթում պարունակվող այնպիսի սննդարար նյութերի  պահպանման վրա, ինչպիսիք են կալցիումը, վիտամին A-ն, վիտամին B2-ը, B3-ը, վիտամին D-ն: 
Ավելին, պաստերացված կաթը հարուստ է վիտամին D-ով, ի տարբերություն հում կաթի, որը շատ քիչ է պարունակում այս վիտամինից:

Պաստերացումն ունի երկու հիմնական նպատակ`
1. Հում (չպաստերացված) կաթում պարունակվող բոլոր վնասակար մանրէների վերացում, որոնք կարող էին վնաս պատճառել առողջությանը:
2. Բարձրացնելու համար կաթի պահպանման որակական հատկանիշները: Պաստերացման ընթացքում կաթում պարունակվող անցանկալի բոլոր ֆերմենտներն ու մանրէները վերանում են, ինչը թույլ է տալիս այն պահպանել մի քանի օր:
Պաստերացված կաթը կարելի է խմել առանց եռացնելու` վստահ լինելով նրա անվտանգության համար:


Սկիզբ
 
2.  Ի՞նչ է յոգուրտը

Յոգուրտը հայտնի է դեռևս հին Բաբելոնից: 
Արևելքի բնակիչները այն անվանում էին “կաթիկ” կամ “գաթիկ”: Սիցիլիացիներն անվանում էին  այն “մեկորադ”, իսկ եգիպտացիները` “լեբեն”:
Յոգուրտների մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել, իսկ համաձայն նրանցից մեկի` Աստված բացահայտել է յոգուրտի և նրա զարմանահրաշ հատկությունների գաղտնիքը Աբրահամին, ով դրա շնորհիվ ապրել է 175 տարի: 
Իսկական յոգուրտը կենդանի կաթնաթթվային մանրէներ պարունակող մթերք է, որի պատրաստման հիմքը կաթն է և յոգուրտի մերանը: Կենդանի յոգուրտը մինչև պիտանիության ժամկետի ավարտը պարունակում է կենդանի յոգուրտային կուլտուրաներ, որոնք դրական ազդեցություն են ունենում Ձեր օրգանիզմի վրա` չեզոքացնելով բացասական բակտերիաների ազդեցությունը: Յոգուրտները հիանալի միջոց են դիսբակտերիոզի դեմ պայքարի համար:

Աշտարակ Կաթի յոգուրտները պատրաստվում են առանց կոնսերվանտների, պարունակում են վիտամիներ С, А, В1, В2, В6, В12, Е, D,  միկրոէլեմենտներ Са, К, Na:
Կաթը, որն օգտագործվում է յոգուրտի պատրաստման ժամանակ, ստացվում է  ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններում սնվող կովերից:
Այս ճանապարհով արտադրված յոգուրտները համեղ են, էկոլոգիապես մաքուր և իհարկե օգտակար, իսկ  մրգերի և հատապտուղների կտորները (դեղձ, բանան, բալ, մոշ,  ելակ, և այլն)  յոգուրտներին տալիս են գերազանց համ: 


Սկիզբ
 
3.  Որքա՞ն պետք է լինի իսկական յոգուրտի պահպանման ժամկետը
Գոյություն ունեն կենդանի և ոչ կենդանի յոգուրտներ: Կենդանի յոգուրտները պարունակում են կենդանի յոգուրտային կուլտուրաներ, նրանց պիտանիության ժամկետը փոքր է` 10-30օր,  և միայն այս պայմաններին բավարարող յոգուրտներն են օգտակար ձեր առողջությանը:

Ոչ կենդանի յոգուրտները յոգուրտ կոչվելու իրավունք չունեն, քանի որ նրանք ենթարկվում են ջերմամշակման և կորցնում օգտակար բակտերիաները:  Նրանց վրա հաճախ գրվում է Յագուրտ, Յոգարտ, Յոգուրտային պրոդուկտ և այլն: Նրանք ուղղակի հանդիսանում քաղցր սնունդ և ոչ ավելին Ձեր օրգանիզմի համար:


Սկիզբ
 
4.  Ի՞նչ օգտակար նյութեր է պարունակում կաթը

1 բաժակ Սարի Կաթը պարունակում է

Կալցիում
Ոսկորների և ատամների ձևավորման և զարգացման համար
Արյան ճնշման կարգավորման համար
Մկանային և նյարդային համակարգերի նորմալ կենսագործունեության համար
Ոչ մի ուրիշ տարր չի կարող նպաստել կալցիումի տարրալուծմանն այնքան լավ, որքան  հենց կաթում պարունակվող մնացած տարրերը
Սպիտակուցներ
Կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք ապահովում են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով
Նպաստում է օրգանիզմի աճին
Հագեցնում է, օգտակար է քաշի կառավարման համար
Բարձրացնում է իմունիտետը
Նպաստում է մկանների զարգացմանը
Ապաքինում է վնասված հյուսվածքները
Ֆոսֆոր
Ամուր ոսկորների և ատամների ձևավորման հիմքն է
Կենսական դեր ունի արյան բաղադրությունում, նյարդային և ֆերմենտային համակարգերում
Ֆոսֆորը վիտամին B-ի հետ սննդից էներգիան կլանելու կարևորագույն տարրերից է
Կալիում
Նյարդային ազդակների ակտիվ փոխանցման համար
Արյան ճնշման կարգավորման համար
Բազմաթիվ ֆերմենտների հիմքն է 
Մագնեզիում
Օգնում է օրգանիզմում  կալցիումի կլանմանն ու պահպանմանը
Ոսկորների և ատամների հանքային կառուցվածքի կարևորագույն տարրն է
Օգտակար է օրգանիզմում էներգիայի փոխակերպման  համար
Մարմնի բոլոր բջիջների հիմքն է
Ցինկ
Նպաստում է օրգանիզմի  ընդհանուր աճին և զարգացմանը
Նպաստում է վերքերի առողջացմանը
Ապահովում է ուժեղ իմունային համակարգ
Վիտամին B
Անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար
Օգտակար է աչքերի և մաշկի համար
Պայքարում է սթրեսների դեմ, հանում հոգնածությունը
Վիտամին A
Օգտակար է մաշկի,  տեսողական և նյարդային համակարգերի համար



Սկիզբ
 
 Ընկերություն
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում Աշտարակ Կաթը
Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվություններին



1.  Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում Աշտարակ Կաթը
Աշտարակ Կաթը, համարելով իրեն մեր հասարակության անբաժանելի մասնիկը և լինելով կորպորատիվ քաղաքացի` հոգում է հասարակության մասին,   իրականացնելով  հետևյալ բարեգործական ծրագրերը`
• Բարեգործական աջակցություն է ցուցաբերում մանկապարտեզներին, դպրոցներին, մանկատներին, անապահով ընտանիքներին, վետերաններին, հաշմանդամներին:
• Ընկերության կողմից հատուկ ուշադրություն է ցուցաբերվում ՀՀ արվեստի բնագավառի նշանավոր մարդկանց ծննդյան տարեդարձներին, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող դեսպանությունների անկախության և նշանակալից օրերին:
• 2006թ-ից համագործակցում է Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) հետ` ֆինանսավորելով բժշկական այցերը Հայաստանի հեռավոր մարզեր և գյուղեր: Այդ համագործակցության արդյունքում տեղի բնակիչները հնարավորություն են ստանում անվճար ախտորոշման և բուժման, իսկ տեղի հիվանդանոցների բժիշկների համար կազմակերպվում են սեմինարներ, որը կրում է ինչպես ուսուցողական, այնպես էլ փորձի փոխանակման բնույթ: 
• Աջակցություն "Ակցիա սովի դեմ" կազմակերպության միջոցով Սյունիքի մարզի Սիսիսանի տարածքի Լոր, Դարբաս, Շենաթաղ, Գետաթաղ գյուղերում անասնաբուժական կետերի հիմնման ծրագրի իրականացմանը:
• Աջակցություն DAI-ի միջոցով Շիրակի մարզի Աշոցքի տարածքի Սիզավետ, Մ.Սեպասար, Բավրա, Թավշուտ գյուղերում անասնաբուժական կետերի հիմնական ծրագրի իրականացմանը: 
• 2006թ բնակլիմայական անբարենպաստ պայմանների արդյունքում խիստ աննպաստ վիճակում հայտնված ֆերմերային տնտեսություններին  անասնակերի ձեռք բերման նպատակով, ֆինանսական աջակցության ցուցաբերում, ապրանքային կանխավճարի ձևով գարու տրամադրում (մշտական):
• Տաշիրի տարածքի Պրիվոլնոյեի համայնքի գազաֆիկացման ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն
• Սյունիքի մարզի, Ծղուկի համայնքի խմելաջրի ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն
• Տեխնիկական աջակցության Ճամբարակի տարածքի Շորժայի համայնքի գազաֆիկացման ծրագրին 
• Կաթի մթերման շուկայում ընգրկված 14 համայնքների դպրոցներում առաջին դասարանցիներին և շրջանավարտներին նվերների հանձնում:
• Կաթի մթերման շուկայում ընդգրկված 10 համայնքների դպրոցների 1-8 դասարանների աշակերտների համար էքսկուրսիաների կազմակերպում
• Կաթի մթերման շուկայում ընդգրկված 5 համայնքների դպրոցների  աշակերտներին ամանորյա նվերների հանձնում
• Սիզավետի համայնք մտնող ճանապարհի վերանորոգում 
• Ֆերմերային տնտեսություններին մատչելի գներով պարարտանյութի, հակավորման թելի և այլ անհրաժեշտ ապրանքների տրամադրում
• Համագործակցություն “Հայ Օգնության Ֆոնդ” բարեգործական կազմակերպության հետ:
• Սոցիալական կորպորատիվ ծրագրերի մշակում և իրականացում:


Սկիզբ
 
2.  Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվություններին
Աշտարակ Կաթը հանդիսանում է խոշոր կազմակերպություն, իսկ  “Հաշվապահական հաշվառման մասին” ներկայումս գործող ՀՀ օրենքի 24 հոդվածի 1-ին մասի համաձայն` խոշոր կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր տարվա համար իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները (մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձևով) հրապարակել մինչև հաջորդող տարվա հուլիսի 1-ը: Մեր ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայք էջից` հետևելով հղմանը http://www.ashtarakkat.com/am/company/finances.htm :

Սկիզբ
 
 Մամուլ
Ինչպե՞ս եք վերաբերում մամուլում տեղ գտած ՏՄՊՊՀ հայտարարությանը, թե Աշտարակ Կաթը իր արտադրանքի մեջ կոկոսի յուղ է օգտագործում



1.  Ինչպե՞ս եք վերաբերում մամուլում տեղ գտած ՏՄՊՊՀ հայտարարությանը, թե Աշտարակ Կաթը իր արտադրանքի մեջ կոկոսի յուղ է օգտագործում

Աշտարակ Կաթի ավանդական տեսականու մեջ` կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ և այլն, իսպառ բացակայում է բուսական յուղը:

Կան արտադրատեսակներ, որոնցում անհրաժեշտ պայման է բուսական յուղի առկայությունը, օրինակ` սպրեդ, պաղպաղակ, քաղցր պանրիկ, հրուշակեղեն, որոնցում նորմերի համաձայն օգտագործվում է բուսական յուղ, այդ թվում և՝ կոկոսի յուղ։ Դրանք մակնշման մեջ նշված են և վնասակար չեն:



Սկիզբ
 
 Սպառողներ
Ի՞նչ հումքով եք պատրաստում Ձեր կաթնամթերքը, ակնկալում եմ ճիշտ պատասխան (Ալիկ)



1.  Ի՞նչ հումքով եք պատրաստում Ձեր կաթնամթերքը, ակնկալում եմ ճիշտ պատասխան (Ալիկ)

Հայտնի է, որ աշխարհում լավագույն կաթը ստացվում է ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա գտնվող էկոլոգիապես մաքուր, բազմազան  խոտ ու ծաղկունքով հարուստ ալպիական մարգագետիններում սնվող կովերից: Աշտարակ Կաթը իր արտադրության մեջ օգտագործում է Հայաստանի բարձրադիր վայրերում, սահմանամերձ գոտիներում գտնվող շուրջ 6000 ֆերմերային տնտեսություններից ձեռք բերված կաթը, որն իր որակական հատկություններով լավագույնն է:

Հումքի նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն` սկսած մթերման կետերում կատարվող անալիզներից, մինչև մայր գործարանում կատարվող միկրոբիոլոգիական անալիզներ:



Սկիզբ