Ինչպե՞ս է Ձեր քաշն ազդում հղիության վրա
Հայտնի է, որ հղիության ընթացքում ավելորդ քաշի առկայությունը կամ ճարպակալումը երբեմն կարող է խնդիրներ առաջացնել: Ավելին, ճարպակալումը բարդություններ է առաջացնում ինչպես ծննդաբերության, այնպես էլ նրան հաջորդող օրերի ընթացքում:
Իսկ ինչպե՞ս կարելի է իմանալ, որն է այն իդեալական քաշը, որը հենց Ձեզ համար է:
Այն հեշտությամբ համադրելով Ձեր հասակն ու քաշը, հաշվարկում է մի գործակից, որի օգնությամբ կարող եք պարզել գիրության աստիճանը: Նորմալ քաշ ունեցող մարդկանց ցուցանիշը տատանվում է 18.5-25-ի սահմաններում:
Իսկ եթե BMI ցուցանիշը բարձր է 30-ից, ապա դուք ավելորդ քաշ ունեք, ինչը կարող է բարդություններ առաջացնել հղիության ընթացքում: Այդ դեպքում, եթե Դուք փոքր-ինչ նիհարելով պակասեցնեք BMI ցուցանիշը, ապա մեծապես կնպաստեք առողջ հղիություն ունենալուն: Ձեր BMI ցուցանիշը կարող եք հաշվել` հետևելով հղմանը:
Սակայն հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում նաև քիչ ուտել, որովհետև այդպիսով Դուք չեք կարող ստանալ այն բոլոր օգտակար նյութերը, որոնք անհրաժեշտ են կնոջը հղիության ողջ ընթացքում:
Այս դեպքում հարց է առաջանում` ինչպես նիհարել, և որն է առողջ դիետան հղիության ընթացքում.
Հղիության ընթացքում առողջ դիետան ներառում է կանոնավոր սնունդ և թեթև ուտեստներ`
• հաց, բրինձ, մակարոնեղեն եւ շիլաներ
• շատ մրգեր և բանջարեղեն` օրական առնվազն հինգ անգամ
• ցածր յուղայնությամբ կաթ և կաթնամթերք` մածուն, յոգուրտ, կաթնաշոռ:
• հավի միս և ձուկ, ձու (լավ եփած)
• քիչ քանակությամբ քաղցր
• առնվազն ութ բաժակ հեղուկ ամեն օր:
Անհրաժեշտ է սնվել քիչ քանակությամբ և ավելի հաճախ: Հղիության վերջին երեք ամիսների ընթացքում անհրաժեշտ է օրական լրացուցիչ 300կկալ էներգիա ավելի ստանալ: Ճարպակալումից խուսափելու համար կարող եք օրվա հավելյալ էներգիայի պահանջը բավարարել ցածր յուղայնությամբ կաթի և յոգուրտի միջոցով:
Հղիության ընթացքում և հատկապես հղիության վերջին 10 շաբաթվա ընթացքում, երբ սկսվում է երեխայի ոսկորների ձևավորումը, Ձեր օրգանիզմի կալցիումի պահանջը մեծանում է շուրջ 2 անգամ: Ուստի անհրաժեշտ է մեծացնել կալցիումով հարուստ սննդի օգտագործումը` կաթ (200գր), պանիր, յոգուրտ (125-150գր), կաթնաշոռ, նաև հաց, կանաչ գույնի բանջարեղեն, նարնջի հյութ և այլն: Իսկ վիտամին D-ի պահանջը լրացնելու համար օգտագործեք ձու, կաթ, փորձեք երբեմն կարճ ժամանակով գտնվել արևի ճառագայթների ներքո:
Աղբյուր` http://www.bbc.co.uk/health/physical_health/pregnancy/pregnancy_diet.shtml