Հայ | Eng | Рус
Կարիերա
Դարձի´ր  «Աշտարակ Կաթ»  ընկերության  աշխատակից, նպաստի´ր առողջ սերունդ կերտելու առաքելությանը:

Այսօր՝ այսպես կոչված «time stress-ի» և «fast food-ի» դարաշրջանում, առողջ սննդի նշանակությունն ավելի է կարևորվում:

Բնակչությանն առողջ սննդով ապահովելու առաքելությունը մշտապես հանդիսացել է «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեության շարժիչ ուժը: Այդ մասին են վկայում այսօր Ընկերության կողմից շուկայահանվող ինչպես հին և արդեն իսկ շատերի համար ավանդական դարձած, այնպես էլ նոր արտադրատեսակները: 

Դառնալով «Աշտարակ Կաթ» ընկերության աշխատակից՝ Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն զարգանալու աշխատանքային բնագավառում, այլ նաև հնարավորություն՝ աջակցելու Ընկերությանն իր առաքելության իրականացման գործում:
Հետաքրքրե՞ց: