Հայ | Eng | Рус
Թափուր աշխատատեղեր

Վերջին թարմացումը` 22.02.2012թ.

Պաշտոն` Պանրի տեխնոլոգ

Պաշտոն` Գլխավոր հաշվապահ

Պաշտոն` Կաթսայատան մեքենավար օպերատոր

Պաշտոն` Վարորդ



Պաշտոն` Պանրի տեխնոլոգ

Աշխատանքային պարտականություններ`

• Արտադյունաբերատնտեսական գործունեության ղեկավարում
• Արտադրության շարժի օպերատիվ կարգավորման աշխատանքների ապահովում և արտադրական խնդիրների կատարում
• Արտադրվող արտադրանքի արտադրման տեխնոլոգիական պրոցեսների և ռեժիմների զարգացում և ներմուծում
• Աշխատանքային և արտադրական կարգապահության վերահսկում, ինչպես նաև աշխատանքի պահպանման և  անվտանգության տեխնիկայի ապահովում
• Աշխատակիցների մասնագիտական հմտությունների և որակավորման բարձրացմանը ուղղված աշխատանքների կազմակերպում

Ներկայացվող պահանջներ
• Տարիքը` 30-40 տարեկան
• Կրթությունը`  բարձրագույն մասնագիտական (պանրի արտադրամասի տեխնոլոգ)
• Աշխատանքային փորձ`  պանրի արտադրամասում առնվազն 3 տարի
• Անձնական հատկանիշներ`  բարձր կազմակերպչական հատկանիշներով, պատասխանատու,ինքնուրույն,նախաձեռնող

Դիմելու ընթացակարգ

Համապատասխան թեկնածուներին խնդրվում է ուղարկել ինքնակենսագրական/ռեզյումե հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` hr@ashtarakkat.com. Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 20 մարտի 2012թ., Դիմել

 



Պաշտոն` Գլխավոր հաշվապահ

Աշխատանքի նկարագիր`
Աշխատանքի ընդունված թեկնածուն կառավարելու և վերահսկելու է հաշվապահական հաշվառման պրոցեսը:

Աշխատանքային պարտականություններ`
Ընկերության ֆինանսական քաղաքականության ձևավորում և հետևողական իրագործում
• Ընկերության տնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում
• ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում
Ընկերության շահութաբեր աշխատանքի վերահսկում
• Ընկերության ծախսերի վերահսկում
• Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն
• Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում
Մենեջմենտի կազմակերպում
• Ենթակաների աշխատանքի արդյունավետության ապահովում,
• Ենթակաների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման վերահսկողություն,
• Տնտեսական գործունեության հաշվառման կազմակերպման և վերահսկողության ժամանակակից փորձի ուսումնասիրում,
• Ենթակայության ներքո գնտվող ստորաբաժանումների և ձեռնարկության այլ ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցության պայմանների ստեղծում
• Ենթակայության ներքոաշխատող կադրերի որակավորման բարձրացման և ուսուցման նպատակով համապատասխան առաջարկությունների ներկայացում:

Անմիջական ղեկավարին ներկայացնում է հաշվետվություն կատարված աշխատանքների համար:

Ներկայացվող պահանջներ
• Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառում, նեղ մասնագիտությունը-կազմակերպության ֆինանսներ, հաշվապահություն
• Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների և ազգային հաշվային պլանի իմացություն
• Հաշվապահական հաշվառման քաղաքականության և նրա ձևավորման մեխանիզմների իմացություն
• Հաշվապահական հաշվառմանը և ֆինանսական հաշվետվությունների կազմման առնչվողօրենքների, Կառավարության որոշումների և այլ օրենսդրական ակտերի և դրանց պահանջների իմացություն
• Տնտեսական գործունեության ներքին և արտաքին /հաշվապահական/ հաշվառման կարգը, հիմքերն ու մեթոդների իմացություն
• Ֆինանսական ինֆորմացիայի հավաքագրման և վերլուծությունների իրականացման մեթոդների իմացություն
• Տնտեսական իրավունքի իմացություն
• Կազմակերպության կառուցվածքի, ստորաբաժանումների միջև կապերի լայն պատկերացում
• Արտադրության հաշվառման մեթոդների ու համակարգերի իմացություն
• Ապրանքանյութական արժեքների գնման, մուտքագրման և դրանց շարժի վերահսկողության կարգի իմացություն
• Ինքնարժեքի հաշվարկման և վերահսկողության սկզբունքների ու մեթոդների իմացություն
• Ձեռնարկության դրամական հոսքերի պլանավորման համակարգերն ու մեխանիզմների իմացություն
• Ազգային բանկային համակարգերի իմացություն
• Համակարգչի լայն իմացություն
• Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ
• ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված որակավորում

Դիմելու ընթացակարգ

Համապատասխան թեկնածուներին խնդրվում է ուղարկել ինքնակենսագրական/ռեզյումե հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` hr@ashtarakkat.com. Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 15 մարտի 2012թ., Դիմել

 

Պաշտոն` Կաթսայատան մեքենավար օպերատոր

Աշխատանքի նկարագիր 
Ապահովել ընկերության կաթսաների անխափան աշխատանքը:

Աշխատանքային պարտականություններ
• Տիրապետել շոգեկաթսաների սպասարկման և շահագործման կանոններին
• Տիրապետել գազասպառման և գազամատակարարման հիմնական կանոններին
Ներկայացվող պահանջներ
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Կաթսայատան օպերատորի որակավորման վկայական

Դիմելու ընթացակարգ

Համապատասխան թեկնածուներին խնդրվում է ուղարկել ինքնակենսագրական/ռեզյումե հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` hr@ashtarakkat.com. Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 15 մարտի 2012թ., Դիմել

 

Պաշտոն` Վարորդ

Աշխատանքի նկարագիր
Աշխատանքի ընդունված թեկնածուն վարելու է Ընկերության առաքման մեքենաները (միջին մեծության):

Աշխատանքային պարտականություններ
• Ապահովել Ընկերության արտադրատեսակների առաքումը համապատասխան վաճառակետեր
• Հետևել մեքենայի մաքրությանը, տեխնիկական վիճակին և սարքինությանը
Ներկայացվող պահանջներ
• Բարձրագույն կրթություն
• Համապատասխան աշխատանքային փորձ
• BC կարգի վարորդական իրավունքի առկայություն

Դիմելու ընթացակարգ

Համապատասխան թեկնածուներին խնդրվում է ուղարկել ինքնակենսագրական/ռեզյումե հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` hr@ashtarakkat.com. Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 15 մարտի 2012թ., Դիմել