logo
Հայ | Eng | Рус
FAQs
 Արտադրանք
Ի՞նչ է պաստերացումը
Ի՞նչ է յոգուրտը
Որքա՞ն պետք է լինի իսկական յոգուրտի պահպանման ժամկետը
Ի՞նչ օգտակար նյութեր է պարունակում կաթը



1.  Ի՞նչ է պաստերացումը
Պաստերացում տերմինը կապված է Լուիս Պաստյուրի անվան հետ, ով հայտնաբերեց,  որ գինու մեջ առկա վնասակար բակտերիաները կարող են վերացվել` տաքացնելով այն եռման մակարդակից  ցածր ջերմաստիճանի:  Այդ գործընթացը հետագայում սկսեց կիրառվել կաթի նկատմամբ, իսկ այժմ այն հանդիսանում է կաթի վերամշակման ամենակարևոր գործընթացներից  մեկը: 

Պաստերացումը  մի գործընթաց  է, որի ժամանակ կաթը տաքացվում է մինչև որոշակի բարձր ջերմաստիճանի, որի  հետևանքով  վնասակար բոլոր բակտերիաները ոչնչանում են: Այս գործընթացը պարտադիր է  կաթի անվտանգությունն ապահովելու համար: Պաստերացումը  շատ քիչ ազդեցություն է գործում կաթի սննդային արժեքի վրա , այն  օգտակար է  առողջությանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պաստերացումը  որևէ  ազդեցություն չի ունենում կաթում պարունակվող այնպիսի սննդարար նյութերի  պահպանման վրա, ինչպիսիք են կալցիումը, վիտամին A-ն, վիտամին B2-ը, B3-ը, վիտամին D-ն: 
Ավելին, պաստերացված կաթը հարուստ է վիտամին D-ով, ի տարբերություն հում կաթի, որը շատ քիչ է պարունակում այս վիտամինից:

Պաստերացումն ունի երկու հիմնական նպատակ`
1. Հում (չպաստերացված) կաթում պարունակվող բոլոր վնասակար մանրէների վերացում, որոնք կարող էին վնաս պատճառել առողջությանը:
2. Բարձրացնելու համար կաթի պահպանման որակական հատկանիշները: Պաստերացման ընթացքում կաթում պարունակվող անցանկալի բոլոր ֆերմենտներն ու մանրէները վերանում են, ինչը թույլ է տալիս այն պահպանել մի քանի օր:
Պաստերացված կաթը կարելի է խմել առանց եռացնելու` վստահ լինելով նրա անվտանգության համար:


Go Up
 
2.  Ի՞նչ է յոգուրտը

Յոգուրտը հայտնի է դեռևս հին Բաբելոնից: 
Արևելքի բնակիչները այն անվանում էին “կաթիկ” կամ “գաթիկ”: Սիցիլիացիներն անվանում էին  այն “մեկորադ”, իսկ եգիպտացիները` “լեբեն”:
Յոգուրտների մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել, իսկ համաձայն նրանցից մեկի` Աստված բացահայտել է յոգուրտի և նրա զարմանահրաշ հատկությունների գաղտնիքը Աբրահամին, ով դրա շնորհիվ ապրել է 175 տարի: 
Իսկական յոգուրտը կենդանի կաթնաթթվային մանրէներ պարունակող մթերք է, որի պատրաստման հիմքը կաթն է և յոգուրտի մերանը: Կենդանի յոգուրտը մինչև պիտանիության ժամկետի ավարտը պարունակում է կենդանի յոգուրտային կուլտուրաներ, որոնք դրական ազդեցություն են ունենում Ձեր օրգանիզմի վրա` չեզոքացնելով բացասական բակտերիաների ազդեցությունը: Յոգուրտները հիանալի միջոց են դիսբակտերիոզի դեմ պայքարի համար:

Աշտարակ Կաթի յոգուրտները պատրաստվում են առանց կոնսերվանտների, պարունակում են վիտամիներ С, А, В1, В2, В6, В12, Е, D,  միկրոէլեմենտներ Са, К, Na:
Կաթը, որն օգտագործվում է յոգուրտի պատրաստման ժամանակ, ստացվում է  ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններում սնվող կովերից:
Այս ճանապարհով արտադրված յոգուրտները համեղ են, էկոլոգիապես մաքուր և իհարկե օգտակար, իսկ  մրգերի և հատապտուղների կտորները (դեղձ, բանան, բալ, մոշ,  ելակ, և այլն)  յոգուրտներին տալիս են գերազանց համ: 


Go Up
 
3.  Որքա՞ն պետք է լինի իսկական յոգուրտի պահպանման ժամկետը
Գոյություն ունեն կենդանի և ոչ կենդանի յոգուրտներ: Կենդանի յոգուրտները պարունակում են կենդանի յոգուրտային կուլտուրաներ, նրանց պիտանիության ժամկետը փոքր է` 10-30օր,  և միայն այս պայմաններին բավարարող յոգուրտներն են օգտակար ձեր առողջությանը:

Ոչ կենդանի յոգուրտները յոգուրտ կոչվելու իրավունք չունեն, քանի որ նրանք ենթարկվում են ջերմամշակման և կորցնում օգտակար բակտերիաները:  Նրանց վրա հաճախ գրվում է Յագուրտ, Յոգարտ, Յոգուրտային պրոդուկտ և այլն: Նրանք ուղղակի հանդիսանում քաղցր սնունդ և ոչ ավելին Ձեր օրգանիզմի համար:


Go Up
 
4.  Ի՞նչ օգտակար նյութեր է պարունակում կաթը

1 բաժակ Սարի Կաթը պարունակում է

Կալցիում
Ոսկորների և ատամների ձևավորման և զարգացման համար
Արյան ճնշման կարգավորման համար
Մկանային և նյարդային համակարգերի նորմալ կենսագործունեության համար
Ոչ մի ուրիշ տարր չի կարող նպաստել կալցիումի տարրալուծմանն այնքան լավ, որքան  հենց կաթում պարունակվող մնացած տարրերը
Սպիտակուցներ
Կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք ապահովում են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով
Նպաստում է օրգանիզմի աճին
Հագեցնում է, օգտակար է քաշի կառավարման համար
Բարձրացնում է իմունիտետը
Նպաստում է մկանների զարգացմանը
Ապաքինում է վնասված հյուսվածքները
Ֆոսֆոր
Ամուր ոսկորների և ատամների ձևավորման հիմքն է
Կենսական դեր ունի արյան բաղադրությունում, նյարդային և ֆերմենտային համակարգերում
Ֆոսֆորը վիտամին B-ի հետ սննդից էներգիան կլանելու կարևորագույն տարրերից է
Կալիում
Նյարդային ազդակների ակտիվ փոխանցման համար
Արյան ճնշման կարգավորման համար
Բազմաթիվ ֆերմենտների հիմքն է 
Մագնեզիում
Օգնում է օրգանիզմում  կալցիումի կլանմանն ու պահպանմանը
Ոսկորների և ատամների հանքային կառուցվածքի կարևորագույն տարրն է
Օգտակար է օրգանիզմում էներգիայի փոխակերպման  համար
Մարմնի բոլոր բջիջների հիմքն է
Ցինկ
Նպաստում է օրգանիզմի  ընդհանուր աճին և զարգացմանը
Նպաստում է վերքերի առողջացմանը
Ապահովում է ուժեղ իմունային համակարգ
Վիտամին B
Անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար
Օգտակար է աչքերի և մաշկի համար
Պայքարում է սթրեսների դեմ, հանում հոգնածությունը
Վիտամին A
Օգտակար է մաշկի,  տեսողական և նյարդային համակարգերի համար



Go Up
 
 Ընկերություն
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում Աշտարակ Կաթը
Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվություններին



1.  Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում Աշտարակ Կաթը
Աշտարակ Կաթը, համարելով իրեն մեր հասարակության անբաժանելի մասնիկը և լինելով կորպորատիվ քաղաքացի` հոգում է հասարակության մասին,   իրականացնելով  հետևյալ բարեգործական ծրագրերը`
• Բարեգործական աջակցություն է ցուցաբերում մանկապարտեզներին, դպրոցներին, մանկատներին, անապահով ընտանիքներին, վետերաններին, հաշմանդամներին:
• Ընկերության կողմից հատուկ ուշադրություն է ցուցաբերվում ՀՀ արվեստի բնագավառի նշանավոր մարդկանց ծննդյան տարեդարձներին, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող դեսպանությունների անկախության և նշանակալից օրերին:
• 2006թ-ից համագործակցում է Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) հետ` ֆինանսավորելով բժշկական այցերը Հայաստանի հեռավոր մարզեր և գյուղեր: Այդ համագործակցության արդյունքում տեղի բնակիչները հնարավորություն են ստանում անվճար ախտորոշման և բուժման, իսկ տեղի հիվանդանոցների բժիշկների համար կազմակերպվում են սեմինարներ, որը կրում է ինչպես ուսուցողական, այնպես էլ փորձի փոխանակման բնույթ: 
• Աջակցություն "Ակցիա սովի դեմ" կազմակերպության միջոցով Սյունիքի մարզի Սիսիսանի տարածքի Լոր, Դարբաս, Շենաթաղ, Գետաթաղ գյուղերում անասնաբուժական կետերի հիմնման ծրագրի իրականացմանը:
• Աջակցություն DAI-ի միջոցով Շիրակի մարզի Աշոցքի տարածքի Սիզավետ, Մ.Սեպասար, Բավրա, Թավշուտ գյուղերում անասնաբուժական կետերի հիմնական ծրագրի իրականացմանը: 
• 2006թ բնակլիմայական անբարենպաստ պայմանների արդյունքում խիստ աննպաստ վիճակում հայտնված ֆերմերային տնտեսություններին  անասնակերի ձեռք բերման նպատակով, ֆինանսական աջակցության ցուցաբերում, ապրանքային կանխավճարի ձևով գարու տրամադրում (մշտական):
• Տաշիրի տարածքի Պրիվոլնոյեի համայնքի գազաֆիկացման ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն
• Սյունիքի մարզի, Ծղուկի համայնքի խմելաջրի ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն
• Տեխնիկական աջակցության Ճամբարակի տարածքի Շորժայի համայնքի գազաֆիկացման ծրագրին 
• Կաթի մթերման շուկայում ընգրկված 14 համայնքների դպրոցներում առաջին դասարանցիներին և շրջանավարտներին նվերների հանձնում:
• Կաթի մթերման շուկայում ընդգրկված 10 համայնքների դպրոցների 1-8 դասարանների աշակերտների համար էքսկուրսիաների կազմակերպում
• Կաթի մթերման շուկայում ընդգրկված 5 համայնքների դպրոցների  աշակերտներին ամանորյա նվերների հանձնում
• Սիզավետի համայնք մտնող ճանապարհի վերանորոգում 
• Ֆերմերային տնտեսություններին մատչելի գներով պարարտանյութի, հակավորման թելի և այլ անհրաժեշտ ապրանքների տրամադրում
• Համագործակցություն “Հայ Օգնության Ֆոնդ” բարեգործական կազմակերպության հետ:
• Սոցիալական կորպորատիվ ծրագրերի մշակում և իրականացում:


Go Up
 
2.  Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվություններին
Աշտարակ Կաթը հանդիսանում է խոշոր կազմակերպություն, իսկ  “Հաշվապահական հաշվառման մասին” ներկայումս գործող ՀՀ օրենքի 24 հոդվածի 1-ին մասի համաձայն` խոշոր կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր տարվա համար իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները (մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձևով) հրապարակել մինչև հաջորդող տարվա հուլիսի 1-ը: Մեր ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայք էջից` հետևելով հղմանը http://www.ashtarakkat.com/am/company/finances.htm :

Go Up
 
 Մամուլ
Ինչպե՞ս եք վերաբերում մամուլում տեղ գտած ՏՄՊՊՀ հայտարարությանը, թե Աշտարակ Կաթը իր արտադրանքի մեջ կոկոսի յուղ է օգտագործում



1.  Ինչպե՞ս եք վերաբերում մամուլում տեղ գտած ՏՄՊՊՀ հայտարարությանը, թե Աշտարակ Կաթը իր արտադրանքի մեջ կոկոսի յուղ է օգտագործում

Աշտարակ Կաթի ավանդական տեսականու մեջ` կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ և այլն, իսպառ բացակայում է բուսական յուղը:

Կան արտադրատեսակներ, որոնցում անհրաժեշտ պայման է բուսական յուղի առկայությունը, օրինակ` սպրեդ, պաղպաղակ, քաղցր պանրիկ, հրուշակեղեն, որոնցում նորմերի համաձայն օգտագործվում է բուսական յուղ, այդ թվում և՝ կոկոսի յուղ։ Դրանք մակնշման մեջ նշված են և վնասակար չեն:



Go Up
 
 Սպառողներ
Ի՞նչ հումքով եք պատրաստում Ձեր կաթնամթերքը, ակնկալում եմ ճիշտ պատասխան (Ալիկ)
Կատարու՞մ եք արդյոք որակի աուդիտ և կազմում որակի հաշվետվություն. եթե ոչ, ապա ինչպես եք գնահատում առանձին արտադրատեսակների գծով որակի փոփոխության ազդեցությունը ֆինանսական արդյունքների վրա: Շնորհակալություն (Ռոզա)
Ձեր արտադրանքը արտահանվու՞մ է ՀՀ-ից: Եթե այո, կարո՞ղ եք ասել որ երկրներ:



1.  Ի՞նչ հումքով եք պատրաստում Ձեր կաթնամթերքը, ակնկալում եմ ճիշտ պատասխան (Ալիկ)

Հայտնի է, որ աշխարհում լավագույն կաթը ստացվում է ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա գտնվող էկոլոգիապես մաքուր, բազմազան  խոտ ու ծաղկունքով հարուստ ալպիական մարգագետիններում սնվող կովերից: Աշտարակ Կաթը իր արտադրության մեջ օգտագործում է Հայաստանի բարձրադիր վայրերում, սահմանամերձ գոտիներում գտնվող շուրջ 6000 ֆերմերային տնտեսություններից ձեռք բերված կաթը, որն իր որակական հատկություններով լավագույնն է:

Հումքի նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն` սկսած մթերման կետերում կատարվող անալիզներից, մինչև մայր գործարանում կատարվող միկրոբիոլոգիական անալիզներ:


Go Up
 
2.  Կատարու՞մ եք արդյոք որակի աուդիտ և կազմում որակի հաշվետվություն. եթե ոչ, ապա ինչպես եք գնահատում առանձին արտադրատեսակների գծով որակի փոփոխության ազդեցությունը ֆինանսական արդյունքների վրա: Շնորհակալություն (Ռոզա)
Որակի հետ կապված ստուգումները կատարվում են ամեն օր` յուրաքանչյուր խմբաքանակի համար: Աուդիտ կատարում են ստուգող մարմինները տարեկան մի քանի անգամ, կազմվում է համապատասխան հաշվետվություն, կցվում են փորձաքննության արձանագրությունները:


Go Up
 
3.  Ձեր արտադրանքը արտահանվու՞մ է ՀՀ-ից: Եթե այո, կարո՞ղ եք ասել որ երկրներ:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը 2008թ.-ից պաղպաղակ է արտահանում Վրաստան: Ի սկզբանե արտահանումն ուղղված էր Վրաստանի հայ սպառողին, սակայն վրացի սպառողի կողմից ևս մեր պաղպաղակներն արժանացան բարձր գնահատականի, ինչն էլ մեզ ստիպեց գնալ պաղպաղակի արտահանման ծավալների աստիճանական մեծացման, իսկ 2012թ.-ի նոյեմբերից` նաև կաթնամթերքի տեսականու արտահանմանը:
Ընկերությունը ՌԴ է արտահանում նաև ջեմեր և մուրաբաներ՝ "Легенды Армении" ապրանքանշանով, որը ևս բարձր գնահատականի է արժանացել ռուս սպառողի կողմից:


Go Up
 

Go Up       question